Փակվել է Վարդան Այվազյանի եղբոր գազալցակայանը

- in Մամուլ
Gaz

«Իրավունք» թերթի տեղեկություններով՝ Չարենցավան քաղաքում փակվել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի փակման պատճառը պատկան մարմինների հայտնաբերած խախտումներն են։ Թե երբ նորից կգործի գազալցակայանը, ոչ ոք չգիտի, սակայն փաստ է գազալցակայաններում ստուգումները շարունակական բնույթ կունենան։

Գ. Այվազյանը նախկինում աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Նա եղել է Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։ Սակայն, ըստ լուրերի, Գագիկ Այվազյանն արդեն մեկ տարի է, որ այնտեղ չի աշխատում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ գլխավոր մեխանիկ դառնալու Այվազյանի փորձը նախորդ տարի ևս ձախողվել է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20