Քլինթոնի նամակագրությունը կհրապարակվի

Hilari Qlinton

ԱՄՆ-ում դատարանը երկրի պետդեպարտամենտին պարտավորեցրել է հրապարակել երկրի նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը՝ Դեմոկրատական կուսակցության նախնական կուսակցական ընտրություններից (փրայմերիզ) մեկ օր առաջ:

Դաշնային դատավոր Ռուդոլֆ Կոնտրերասը բավարարել է Vice News համացանցային պարբերականի հայցը, որի համաձայն՝ Քլինթոնի նամակները մեծ հասարակական հետաքրքրություն են առաջացնում և պետք է հրապարակվեն կուսակցական միջոցառումներից անմիջապես առաջ:

Պետդեպում հաստատել են Քլինթոնի նամակագրությունը հրապարակելու ծրագրերը:

«Մենք դատարանից հրահանգ ենք ստացել հրապարակելու նամակները շաբաթ օրը (փետրվարի 13), ինչպես նաև փետրվարի 19-ին և 26-ին՝ մինչև 29-ը ամեն ինչ ավարտելը»,- ասել է պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նրա խոսքով՝ շաբաթ օրը կհրապարակվի «մոտավորապես 550 փաստաթուղթ»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.