Քնի պակասը մարդկանց ստիպում է խոստովանել այն, ինչ իրենք չեն արել

qnel

Միչիգանի համալսարանի նոր հետազոտությանը մասնակցել է 88 կամավոր: Մի շաբաթից ավել նրանք հաճախել են լաբորատորիա, որտեղ համակարգչով կատարել են տարբեր առաջադրանքներ և լրացրել են թեստեր:

Փորձի վերջին գիշերը կամավորների կեսը քնել են 8 ժամ, իսկ մյուսները չեն քնել: Լաբորատորիայից դուրս գալուց առաջ նրանց խնդրել են ստուգել թուղթը, որտեղ գրված են եղել նրանց կատարածները, այդ թվում՝ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, և ստորագրել դրա տակ: Հետազոտողները նկատել են, որ գիշերը չքնած կամավորների 50%-ը և քնածների 14%-ը ստորագրել են սուտ տվյալներ պարունակող փաստաթղթի տակ:

Քնի պակաս ունեցողներն ավելի վատ են կատարել ինտելեկտի մակարդակը որոշող թեստերը, և ավելի հաճախ են ստորագրել սուտ պնդումների տակ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.