Օլանդը հայտարարել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի վտանգի մասին

Turkia

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Սիրիայի պատճառով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պատերազմի վտանգի մասին:

Նա նշել է, որ պետք է արվի ամեն հնարավոր բան` հակամարտության բորբոքում թույլ չտալու համար:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգ կա: Կոնկրետ բորբոքում կա»,- հայտարարել է Օլանդը:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ «բանակցությունները պետք է վերսկսվեն, ռմբակոծությունները պետք է դադարեցվեն, հումանիտար օգնությունը պետք է գա»:

Շենգենյան գոտուն կարող է իսկապես անկում սպառնալ: Այսպես է կարծում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Շենգենյան գոտին դեռ գոյություն ունի, սակայն դրա վրա իսկապես կախված է անկման վտանգը»,- հայտարարել է Օլանդը:

«Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, ապա մյուս երկրները ևս կարող են հետևել այդ օրինակին: Ֆրանսիան իր կողմից անում է ամեն ինչ, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում»,- հստակեցրել է նա:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.