Օսկանյանը շուտով կհայտարարի նոր կուսակցության մասին. հայտնի է կորիզը. «Հրապարակ»

- in Մամուլ
Vardan Oskanyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին խոսում են, որ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին, որի շուրջ դեռևս անցած տարվանից էր խոսվում:

Ըստ որոշ տեղեկությունների, կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ԲՀԿ-ի պրոքոչարյանական թևը, այդ թվում՝ Ստեփան Մարգարյանը: Օսկանյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, իսկ Ստեփան Մարգարյանն Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հարցերին ի պատասխան ասաց. «Ցանկացած մեկը մտահոգված է իր քաղաքական ապագայով», այդ թվում և ինքը, և շուտով այդ մասին կիմանանք»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20