Ռուսաստանը Մերձավոր Արևելքում ոչնչացնում է …

Inqnatir

Ռուսական ինքնաթիռները Սիրիայում 1 շաբաթում 468 մարտական թռիչքի ընթացքում ահաբեկիչների ավելի քան 1300 օբյեկտ են ոչնչացրել: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Անցած շաբաթվա ընթացքում ռուսական ինքնաթիռները Սիրիայի Արաբական Հանրապետությունում 468 մարտական թռիչք են իրականացրել: Այդ թվում՝ 24 թռիչք ռուսական տարածքից իրականացրել են Tu-22m3 հեռահար ռմբակոծիչները»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ մարտական թռիչքների ժամանակ ոչնչացվել է ահաբեկիչների 1354 օբյեկտ Հալեպ, Լաթաքիա, Համա, Հոմս, Դամասկոս, Ռաքքա, Դերեա և Դեյր-էզ-Զոր նահանգներում:

«Հեռահար ռմբակոծիչ օդուժի ինքնաթիռներն աջակցել են սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումներին, որոնք պաշտպանում են Դեյր-էզ-Զոր քաղաքը: Խմեյմիմ ավիաբազայից գործող օպերատիվ-տակտիկական օդուժի ինքնաթիռների հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության տարածքից Tu-22m3 ռմբակոծիչների հասցրած օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների 23 կարևոր թիրախ տվյալ շրջանում»,- ասել է Կոնաշենկովը:

Ռուսաստանն ուժեղացրել է հետախուզության բոլոր տեսակները Մերձավոր Արևելքում՝ ահաբեկչական կազմակերպությունների օբյեկտների բացահայտման ու ոչնչացման օպերատիվության բարձրացման համար։ Այս մասին հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայայցուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Դա թույլ է տալիս հայտնաբերել գրոհայինների նոր թիրախներ և իրականացնել դրանց ոչնչացում գործնականում ժամանակի իրական ռեժիմում»,- ասել է նա։

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Սիրիայում ռուսական ավիացիայի բոլոր հարվածները հասցվում են նախապես հետախուզված և հաստատված թիրախներին։

Ռազմական գործողությունների գոտում գրոհայինների օբյեկտների կոորդինատները ստացվում են Բաղդադում գտնվող տեղեկատվական կենտրոնից, սիրիական կառավարական զորքերի հրամանատարությունից և հայրենասիրաբար տրամադրված ընդդիմության ջոկատներից՝ ընդգծել է նա։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են ճամբար, որտեղ նախապատրաստություն են անցել Թուրքիայով ԱՊՀ երկրներից ժամանած գրոհայինները, ավելի քան 20 գրոհային ոչնչացվել է: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա հայտնել է, որ «սիրիական ընդդիմության ներկայացուցիչներից ստացված տեղեկության համաձայն՝ Քինսիբա բնակավայրի շրջանում տեղակայված է ավազակների դաշտային ճամբար՝ բաղկացած Թուրքիայի տարածքից ժամանած՝ ԱՊՀ երկրների քաղաքացիներից»:

«Անօդաչու միջոցներով վերջնական հետախուզումից հետո թիրախի ոչնչացման համար ներգրավվել է ռուսական «Սու-24Մ» ռմբակոծիչ: Հարվածի արդյունքում դաշտային ճամբարը, նաև ավելի քան 20 գրոհային ոչնչացվել են»,- ասել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ Լաթաքիա նահանգում շարունակվում են լեռնային տարածքում թաքնվող ահաբեկիչների ավազակախմբերի ուղղությամբ օդային հարվածները: «Նրանց ոչնչացման համար գործի են դրվում «Սու-24Մ» ռմբակոծիչներ»,- նշել է գեներալը:

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ՌԴ օդուժը «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման այրվող քսանյութերի պահեստներ է ոչնչացրել Սիրիայի Դամասկոս նահանգում և ԴԱԻՇ-ի պահեստներ՝ Հալեպ նահանգում, նաև ահաբեկիչների նավթավերամշակման մինի-գործարան՝ Ռաքքա նահանգում:

Կոնաշենկովի խոսքով՝ Վադի-Քադահաթ հովտում՝ Հոմս նահանգում, հարված է հասցվել ահաբեկիչների հենակետի ուղղությամբ: «Օբյեկտիվ վերահսկողության միջոցները հաստատել են խոշոր տրամաչափի գնդացիրներով 2 ավտոմեքենաների և 10-ից ավելի գրոհայինների ոչնչացումը»,- նշել է նա:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.