Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից

- in Տնտեսական
Gaz

Ադրբեջանը ծրագրում է «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերության համար բնական գազ գնել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում լագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի ներդրումների եւ մարկտեինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը:

Նա նշել է, որ այդ նպատակներով կարող է օգտագործվել SOCAR-ի ենթակառուցվածքը:

«Ադրբեջանի էլեկտրաէներգիա արտադրող «Ազերէներժի» ԲԲԸ-ն գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, եղած ծավալը բավարար չէ: Այդ պատճառով ծրագրվում է գազ ներմուծել Ռուսաստանից: Դրա համար SOCAR-ը կարող է առաջարկել իր ենթակառուցվածքները», հավելել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20