ՀՀԿ-ն քննարկելու է Շուշան Պետրոսյանի հարցը

Shushan Petrosyan

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր որոշեց վարույթ ընդունել ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դիմումը:

Պատգամավորի վարքագիծը քննելու հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով էր դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Իսկ առիթը հանդիսացել էր այն, որ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում օգտարերերից մեկին սպառնացել էր հանել աչքերը՝ նրան դիմելով «այ լակոտ»: Հարցով զեկուցող նշանակվեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Էթիկայի հանձնաժողովի փետրվարի 11-ի նիստում կքննարկվի հարցը:

Այս նստաշրջանում նախատեսվում է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը կգլխավորի ՀՀԿ խմբակցությունը: Հանձնաժողովի նախագահությունն իրականացվում է ռոտացիոն կարգով:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.