Հոգեբանական հնարքներ, որոնք իսկապես ազդում են

- in Հասարակություն
Gini

Հոգեբանական հնարքներ, որոնք իսկապես ազդում են:

Ի պատասխան բարության կամ՝ Բենջամին Ֆրանկլինի էֆեկտ

Պատմությունը վկայում է, որ մի անգամ Բենջամին Ֆրանկլինը ցանկացել է մտերմանալ մի մարդու հետ, որն իրեն չի սիրել: Այդ մարդը հազվագյուտ գիրք է փնտրել, որը հենց ունեցել է Ֆրանկլինը: Բենջամինն այդ մասին իմացել է և որոշ ժամանակով նրան է տվել հազվագյուտ գիրքը, և երբ այն վերադարձել է տիրոջ մոտ, Բենջամինը պարզապես շնորհակալություն է հայտնել նրան: Դրանից հետո նրանք լավագույն ընկերներ են դարձել:

Ֆրանկլինն ասել է. «Նա, ում մեկ անգամ դուք բարություն եք արել, պատրաստ է ձեզ պատասխանել զգալիորեն ավելի մեծ բարությամբ, քան ձերն է»:

Խնդրեք ավելին, քան ուզում եք ստանալ

Դուք պետք է բարձրացնեք ձեր պահանջները, եթե մարդուն պետք եք: Նախ դուք, ամենայն հավանականությամբ, մերժում կստանաք: Մի հակառակվեք, ժամանակ տվեք: 95% դեպքերում ձեզնով հետաքրքրված մարդն ինքը նորից կարձագանքի և կառաջարկի քիչ պակաս, քան դուք պահանջել եք, բայց նաև շատ ավելին, քան դուք սկզբում ներդրել եք:

Օգնելու պարտադրված ցանկություն

Մարդու մեջ ձեզ օգնելու ինքնուրույն ցանկություն առաջացնելու համար մի անգամ նրան խնդրեք այն, ինչին նա հաստատ չի գնա: Մերժում ստանալով՝ դուք ստանում եք մարդ, որը իրեն պարտական է համարում ձեզ: Ըստ ամենայնի, նա ինքնուրույն ձեզ բազմիցս կառաջարկի օգնել, մեղքի զգացում կունենա:

Մարդու անունը՝ ինչպես կախարդական հնչյուն

«Ինչպես ընկերներ ձեռք բերել ու ազդել մարդկանց վրա» գրքի հեղինակ Դեյլ Քարնեգին կարծում է, որ խոսակցության ընթացքում որևէ մեկի անունն օգտագործելն անհավանական ուժեղ գործոն է: Մարդու անունը նրա համար ամենահաճելի հնչյունն է:

Հայելի

Եթե ուզում եք մարդուն դուր գալ, կրկնօրինակեք նրան: Այդպիսի հմտությամբ մարդիկ հասարակության մեջ համարվում են քամելեոն, կողքից նկատելի է, թե նրանք ինչպես են մշտապես փոխվում և հարմարվում յուրաքանչյուրին առանձին-առանձին:

Հոգնած մարդուն խնդրեք

Երբ մարդը հոգնած է, նա ավելի ընկալունակ է բոլոր խնդրանքների նկատմամբ: Պատճառն այն է, որ հոգնած մարդը հոգնում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Եթե ղեկավարը հոգնած է, նա ձեզ թույլ կտա աշխատանքը վաղն ավարտել, բայց պետք է անպայման վաղն ավարտեք և որակյալ աշխատանք անեք: Դա կբարձրացնի ձեր հանդեպ հարգանքը ղեկավարի աչքում. դուք պահել եք խոստումը:

Խնդրել սկսեք փոքր բաներից

Սկզբում քիչ խնդրեք, և երբ վստահություն ձեռք բերեք, դիմացինը պատրաստ կլինի ավելին անել:

Մարդկանց մի ուղղեք, երբ նրանք սխալվում են

Քարնեգին իր հայտնի գրքում նաև գրել է, որ պետք չէ անմիջապես ասել մարդու ակնհայտ սխալի մասին: Եթե ուզում եք փոխել մարդու տեսակետը, զգուշությամբ մոտեցեք: Տվյալ պահին նրա հետ համաձայնվեք և աստիճաաբար փոխեք նրա տեսակետը: Այլապես դուք ենթարկվում եք նրա թիվ մեկ թշնամին դառնալու ռիսկին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20