ԱՄՆ-ն որոշել է Հայաստանի հանդեպ կիրառել կոշտ գործողություններ

- in Վերլուծական
USA

Ներկայում հայկական «էլիտաները» բաժանվել են երկու մասի. Նրանք, ովքեր հավատարիմ են ռուսական կողմնորոշմանը, եւ նրանք, ովքեր տրամադրված են պրո-ատլանտյան կողմնորոշման: Եվ մեկը, եւ մյուսը բավական հարաբերական են եւ վատ են կողմնորոշվում քաղաքական տարածությունում:

Պրո-ռուսական կողմնորոշման պատկանում են գերազանցապես «գեղցիները», որոնք բավական ֆորմալ կրթություն ունեն: Այս կատեգորիան իրեն պատկառելի է երեւակայում, եւ կարգին թալան է արել բնակչության մեծագույն աղետի տարիներին: Նրանցից շատերը երբեմն արտահայտում են պրո-արեւմտյան տրամադրություններ, եւ դա նրանց հաջողվում է:

Պրո-ատլանտյան կողմնորոշման մարդիկ համալրել են իշխանության եւ ռազմական հրամանատարության կառույցները եւ հասկանում են, որ երկիրը հասնում է սահմանագծին, սակայն բավարար ուժ չունեն իշխանության մեջ վճռական ճեղքման համար:

Հայաստանում ըստ էության չկան ու չեն կարող լինել իրական պրո-ատլանտիստներ: Նրանք, ովքեր բողոքի են դուրս գալիս փողոցներ, իրականում չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում աղետից Հայաստանի դուրս գալը, քանի որ չգիտեն ինչպես դուրս գալ ռուսների ենթակայությունից: Մարդիկ, ովքեր ժամանակին հպարտ պնդում էին ազգայնականության ու ազգային գաղափարի մասին, ներկայում փշրանքներ են հավաքում իշխանական աղբանոցից:

Ենթադրվում էր, որ 90-ականներին հարմարվելու ժամանակն անցել է եւ եկել է երկիրը «վերակառուցելու» փուլին պատրաստելու տասնամյակը, որը պետք է ապահովեր անվտանգությունը: Անվտանգության նախապատրաստման փուլը պետք էր Ռուսաստանից անկախ գոյության գոտի մտնելու համար:

Բայց դա տեղի չունեցավ եւ չէր կարող ունենալ, քանի որ «էլիտաները» աբսորբացվեցին ռուսական շուկային, չնայած նրան, որ Հայաստանը հայտնվեց աղքառության վիճակում: Ամեն ինչ անցավ, անցավ այն իմաստով, որ ամերիկացիներին լիովին հասկանալի են երկրի էությունն ու հեռանկարները:

Եկել է ժամանակը, երբ ամերիկացիները որոշել են Հայաստանի հանդեպ կիրառել ավելի կոշտ գործողություններ, որոնք ներդրվելու են անկախ նրանից, թե ով է լինելու իշխանության: Հնարավոր բոլոր «էլիտաները» շուտով դառնալու են «նվիրյալ» ատլանտիստներ եւ խաղարկելու են նոր սցենարներ անձնական ու խմբակային բարեկեցության ապահովման համար: Դա նշանակելու է, որ Հայաստանը չի կերտելու իր պատմությունը, նրան կառավարելու են ուրիշները: Բայց ինչո՞ւ է դա պետք ամերիկացիներին:

Նախկինում ամերիկացիները ենթադրում էին, որ իրենք ժամանակ, ավելի ճիշտ տարածական-ժամանակային գործոն ունեն, որը որոշակի պահի խաղալու է իրենց օգտին: Սակայն ժամանակն անցավ, եւ եկել է Ռուսաստանին հարավային ուղղությամբ, այսինքն Հարավային Կովկասում, Սեւ ծովում ու Կենտրոնական Ասիայում ամուր փակելու ժամանակը: Ռուսաստանը սկսել է խանգարել, եւ ավելի լավ է նրան «զսպելու» միջոցներ ծախսել հիմա, քան թողնել ապագային:

Պուտինի «աչքերին արդեն նայել են», «վերաբեռնավորում» էլ են հասցրել անել: Ոչինչ չի ստացվել, եւ ԱՄՆ-ն միայն ժամանակ է կորցրել: Պետք է ազատվել այդ պատրանքներից, մոբիլիզացնելով ՆԱՏՕ-ն եւ եվրատլանտյան գործընկերությունը:

Սակայն Հարավային Կովկասը չափից ավելի խոցելի է, հիմա էլ Կենտրոնական Ասիան, որտեղ գերիշխում է Չինաստանը: Հարավային Կովկասում ամրացնելու են արդեն ձեռք բերված դիրքերը եւ ստեղծվելու են նորերը:

Վրաստանը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հավատարիմ ընկերն է, բայց այդ երկիրն ընդունակ չէ միայնակ խաղալ անհրաժեշտ խաղը, ինչը հասկանում են նաեւ վրացիները: Բացի այդ, Վրաստանի վրա կախվել է ռուսական էքսպանսիայի սպառնալիքը: Կան նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցման հարցում Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումների հետ կապված լուրջ խնդիրներ:

Ներկայում մոռացվել է «հարավ-կովկասյան միջանցք» վաղեմի ձեւակերպումը, ինչը նշանակում է ատլանտիզմի միջնաբերդի կառուցում Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ:

Ներկայում Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ տեղի է ունենում կատակերգական հակամարտության սցենարը, սակայն ՆԱՏՕ-ում լավ են հասկանում, որ Թուրքիան արդեն գործընկեր չէ, թեեւ Արեւմտյան հանրությունը պաշտպանում է նրա շահերը Ռուսաստանից ավելի հեռացնելու համար:

Թուրքիան պահը բաց չի թողնում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները փլուզելու համար, եւ իբր կողմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը: Իրականում Թուրքիան հասկանում է, որ ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը նվազեցնելու է իր աշխարհքաղաքական դերը եւ ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանի հետ համաձայնեցնի ջանքերը դա թույլ չտալու համար:

Ամերիկացիներն ու եվրոպացիները դա շատ լավ են հասկանում եւ փորձում են արագացնել ինտեգրման գործընթացները: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան փորձում են նախաձեռնել նոր խնդիրներ, որպեսզի Հայաստանի ինտեգրման հարցը դարձնեն անշրջելի, եւ բավական հետեւողական աշխատանք են տանում այդ ուղղությամբ, հասկանալով, որ Հայաստանի ռազմական հրամանատարությունը որոշումների կայացման լիարժեք հնարավորություններ չունի:

Հայաստանը հայտնվել է սովյալ ու բավական անորոշ վիճակում եւ կարող է բախվել ֆինանսական փլուզմանը, եթե դադարեցվի Արեւմուտքի ֆինանսական օգնությունն ու վարկավորումը: Ռուսաստանի աղքատացումը շատ արդյունավետ միջոց է, եւ այդ նախաձեռնությունը շարունակվելու է: Այդ մեթոդների օգնությամբ լուծվելու են շատ հարցեր տարբեր ուղղություններում:

Ամերիկացիները Հայաստանի անկախության ընթացքում 2 միլիարդ դոլար են ծախսել, սակայն պրո-ռուսական ստրկամտությունը Հայաստանում ինչպես եղել է, այդպես էլ մնացել է:

Հիմա այլ կերպ են վարվելու՝ ամերիկացիները ձեռնամուխ են եղել նոր միջոցների: Հայաստանին ստիպելու են եվրատլանտյան ծրագրերի ու Արեւելյան գործընկերության շրջանակներում ընդունել նոր սկզբունքներ:

Պետք է ասել, որ ռուսական ագենտուրան ունի փողեր ու թոռներ, եւ նրանք պետք է մտածեն, թե ինչ են անելու նոր իրավիճակում, երբ ստիպված են աշխատել, ոչ թե փողի վրա նստել:

Բայց մի խնդիր է մնում: Ամերիկացիների «սպասումը» քիչ ինչ ձգձգվեց, եւ Հայաստանը պատրաստվել է Ռուսաստանից ինքզինքն ապահովագրելու միջոցառումներին: Սա բավական վտանգավոր գոտի է, եւ ռուսներն ընդունակ են ամեն ինչի, նկատի ունենալով ռուսական ռազմակայանը Գյումրիում:

Փորձարկումն արդեն կայացել է: Հայերն անշուշտ վախենալու են, եւ դա արդեն խոստովանել են: Նշանակում է ամերիկացիները կանխիչ գործողություն են կիրառելու:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20