Պետությունների ինքնիշխանությունը չպետք է խոչընդոտի մարդու իրավունքների պաշտպանությանը

mak

ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված՝ պետությունների ինքնիշխանության սկզբունքը չպետք է նրանց կառավարություններին թույլ տա անարգել ոտնահարել իրենց քաղաքացիների իրավունքները:

TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Քեմբրիջի համալսարանում դասախոսության ժամանակ: Միաժամանակ նա նշել է, որ ինքնիշխանության սկզբունքը մնում է միջազգային իրավունքի հիմքը, իսկ երկիր ռազմական մուտքը դրա քաղաքացիներին պաշտպանելու նպատակով պետք է «վերջին միջոցը» լինի:

«Հաճախ երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին արձագանքմանն ուղղված ջանքերը բախվում են դատողությանը, որ դրա հետ կապված ցանկացած խոսակցություն խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետը, որը վերաբերում է երկրների ներքին գործերին միջամտությանը: Բայց ինքնիշխանությունը չպետք է ծառայի որպես պատնեշ, որի հետևում կառավարությունը կարող է անարգել ոտնահարել իրենց քաղաքացիներին»,- ասել է Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների խախտումները հաճախ հանգեցնում են անկայունության, փախստականների հոսքերի և «այլ հետևանքների, որոնք տարածվում են սահմաններից դուրս»: Ավելին՝ նման գործողությունները, նշել է Պան Գի Մունը, քայքայում են «պետության հեղինակությունը սեփական ժողովրդի աչքում՝ այդպիսով թուլացնելով նրա ինքնիշխանությունը»:

Նա նշել է, որ պետությունների ինքնիշխանության սկզբունքը «մնում է միջազգային կարգի անկյունաքարը»: «Բայց որքան ավելի քիչ են ինքնիշխանությանը վերաբերվում որպես «պատի» կամ «վահանի», այնքան մեծ են մարդանց պաշտպանելու և ընդհանուր խնդիրները լուծելու մեր հնարավորությունները»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը որոշում է ընդունել հօգուտ ակտիվիստ Ջուլիան Ասանժի՝ նրան հետապնդելը համարելով անհիմն։

Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադիրը հայտարարել էր, որ պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հօգուտ իրեն չկայացնի որոշումը։ Հակառակ դեպքում Ասանժին սպասվում է անձնագրի շուտափույթ վերադարձում և ձերբակալության փորձերի դադարեցում։

Ասանժը թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանության շենքում 2012 թվականին հունիսից՝ խուսափելու Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա հետախուզովում է 2010 թվականին բռնաբարության դեպքի հետ կապված մեղադրանքներով հարցաքննության համար։ Ասանժը հերքում է մեղադրանքները։ Նրա գործով վերջնական որոշումը կկայանցվի ուրբաթ։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.