Մանկության տարիներին թերսնումը ստիպում է չափից ավելի շատ ուտել հասուն տարիքում

- in Հասարակություն
Dzver

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ աղքատ ընտանիքներում մեծացած և թերսնված երեխաները հասուն տարիքում` անկախ նյութական վիճակից և սովի զգացողությունից, իրենց հասակակիցներից ավելի շատ են ուտում:

Հետազոտությանը մասնակցել են 31 ուսանողուհի: Նրանց տվել են ուտելիքի որոշ քանակություն և ասել, որ կարող են ուտել ինչքան ցանկանում են: Հետո խնդրել են որոշակի տվյալներ հաղորդել մանկությունից:

Փորձից հետո հաշվել են ափսեներում մնացածը: Պարզվել է, որ աղքատ ընտանիքներում մեծացածները մնացած մասնակիցներից ավելի շատ են կերել: Ավելին, էներգիայի փաստացի պահանջը ոչ մի դեր չի խաղացել ուտելու հարցում:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մանկության տարիներին օրաբաժինն ազդում է հասուն տարիքում կալորիաների օգտագործման վրա:

Spread the love