Հոգա քո շան մասին. Շան տեղը տանը

shun

Շատերը շուն որդեգրելուց կարճ ժամանակ անց սկսում են նյարդայինանալ այն պատճառով, որ բակի շունը կատաղած է, իսկ տան շունը չի իջնում բազմոցներից ու անկողնուց: Իհարկե, եթե շունն իրեն հարմարավետ չի զգում՝ նա չի կարող հանգիստ վարք դրսեվորել: Ի՞նչ անել. ճիշտ կազմակերպել շան բնակվելու տեղը:

Եթե որդեգրել եք շուն, որը պետք է ապրի բակում, ապա մինչ նրան տուն բերելը պատրաստեք հարմարավետ վայր՝ որտեղ նա ապրելու է: Այնպես, ինչպես մարդն է տունը կառուցում՝ ըստ իր հարմարավետության, որը կծառայի տասնյակ տարիներ, այնպես էլ պետք է գիտակցել, որ շունը պետք է ունենա կացարան, որտեղ կապրի իր ողջ կյանքի ընթացքում:

Բակում բնակվող շունը պետք է ունենա իր չափերը գերազանցող տնակ պատերով ու տանիքով, որի մեջ կտեղավորվի ողջ հասակով ու կկարողանա դրա ներսում հանգիստ պառկել ցանկացած դիրքով, ինչպես նաև այն պետք է գետնից բարձր լինի, որպեսզի անձրևաջրերն ու ձյունը չլցվեն ներս: Տնակը պետք է լինի այնպիսի նյութից պատրաստված, որ ձմռանը չսառչի, իսկ ամռանը գերտաքանա և վնասի Ձեր շան առողջությունը, նախընտրելի է, որ այն լինի փայտից կամ քարից: Անպայման պետք է ներսը հարդարել այնպես, որ մեխեր, սուր անկյուններ, ցցված սուր առարկաներ չլինեն, որ կենդանին չվնասի իրեն շարժվելիս: Պետք է տեղադրել այնպիսի տեղում, որ շան համար ելումուտը լինի առանց խոչընդոտների:

Եթե շան բույնը պատրաստ է, ապա ներսում կարոք եք տեղադրել որևէ փափուկ ներքնակ, որ կենդանին չպառկի անմիջապես սառը և չոր հատակին:

Եթե շնիկն բնակվելու է տանը, ապա նա անմիջապես Ձեր կենցաղով է ապրելու: Մի զարմացեք, որ նա ցատկի բազմոցին, ապա մահճակալին, նույնիսկ՝ սեղանին: Իհարկե՝ կարգապահության կարելի է և հարկավոր է սովորեցնել, սակայն մի մոռացեք նաև, որ նրանք նույնպես սիրում են փափուկ տեղում պառկել: Քանի դեռ Ձեր շունը չունի հարմարավետ մահճակալ՝ նա չի հրաժարվի Ձեր փափուկ կահույքի վրա բազմելու հաճույքից: Գնեք իր չափերը գերազանցող փափուկ ներքնակ, որի վրա Ձեր ընտանիքի նորեկը կարող է հանգիստ տեղավորվել ու վրայից վար չընկնել: Կան տարբեր ձևերի ու ոճերի ներքնակներ՝ հարթ, արկղի նման, տնակի նման՝ տանիքով, թեև շների մեծ մասը վերջին տարբերակը հազվադեպ են ընդունում:

Լավ մտածեք՝ մինչ ներքնակի համար ընտրեք որևէ տեղ: Այն պետք է լինի տան այն հատվածում, որ Ձեր ոտքի տակ չընկնի, շան համար լինի հանգիստ, հարմար՝ ազատ ելումուտի համար, հեռու վտանգավոր բոլոր առարկաներից՝ հոսանքի լարեր, գազի կամ ջրի խողովակներ, որոնք այդ հատվածում փական ունեն, չլինի պահարանի կամ որևէ կախված առարկայի տակ, որը լավ ամրացված չէ կամ վրան շարժվող իրեր կան և կարող են ընկնել պատահաբար շան վրա և այլն: Ներքնակի համար տեղ ընտրելիս հաշվի առեք, որ տան այն մասը, որտեղ շունը սովորեց քնել՝ կդառնա իր սեփական միկրոտարածքը, և պետք չէ ներքնակի տեղը փոխել, շունը միշտ քնելով նույն տեղում՝ գիտի, որ դա իր անկյունն է, ինչը նաև կարգապահությանը սովորեցնելու լավ միջոց է, ինչպես նաև Ձեր կենդանու համար հարմարավետության ու ապահովության միջավայր:

Հոգացեք Ձեր շան մասին:

Կարինե ՓԱՆՈՍՅԱՆ

Spread the love
  • 38
    Shares

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.