Մեկ ամսում պարենի գներն աճել են 5 տոկոսով

Dram

Հայաստանում մեկ ամսում պարենի գներն աճել են 5.0%-ով: Այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5.0% գնաճով:

Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի գնաճը:

Հունվարին 2015 թվականի դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 22.9 տոկոս: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99 տոկոս տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին՝ 2.0 տոկոսային կետով:

Վերոնշյալ ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.6 տոկոս գնանկում, իսկ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.4 տոկոս հավելաճ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.