Մերկելին զայրացրել է Հռոմի պապի կողմից Եվրոպան չբեր կնոջ հետ համեմատելը

- in Միջազգային
Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացած» զանգահարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին այն բանից հետո, երբ նա Եվրոպան համեմատել է չբեր կնոջ հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քահանայապետը պատմել է փետրվարի 8-ին: «Նա փոքր-ինչ զայրացած էր այն պատճառով, որ ես Եվրոպան համեմատել Էի անպտուղ կնոջ հետ, որն անկարող է երեխա ունենալ»,- ասել է պապը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

«Նա ինձ հարցրեց՝ ես իրո՞ք մտածում եմ, որ Եվրոպան այլեւս չի կարող երեխաներ ունենալ: Ես ասացի, որ Եվրոպան կարող է, որովհետեւ նա ուժեղ եւ խորն արմատներ ունի»,- նշել է քահանայապետը: Ընդսմին նա հավելել է, որ «ամենադժվարին ժամանակներում Եվրոպան միշտ էլ ապացուցել է, որ ինքն անսպասելի ռեսուրսներ ունի»:

2014 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «հյուծված» Եվրոպան ավելի ու ավելի է իրեն հիշեցնում «տատիկի», որը զրկված է պտղաբերությունից եւ զգայականությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Spread the love