Վրաստանում նոր հսկա նավահանգիստ կկառուցվի

Georgia

Վրաստանի Սամեգրելո – Զեմո Սվանեթի շրջանի Անակլիա քաղաքում վրաց-ամերիկյան Anaklia Development Consortium կոնսորցիումը խորջրյա նավահանգիստ կկառուցի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Newsgeorgia.ge կայքը գրում է, որ բազմաֆունկցիոնալ նավահանգստի կառուցման տենդերը հայտարարվել էր դեռ 2014 թվականին: Վրաստանի իշխանությունները նշում են, որ Մետաքսի ճանապարհի շրջանակում նավահանգիստը ծովային միջանցք կդառնա Չինաստանից Եվրոպա ճանապարհին: Շինարարական աշխատանքները սկսվելու են 2016 թվականին և տևելու են 3 տարի: Նախագծի արժեքն է 2.5 միլիարդ դոլար:

Շինարարության շնորհիվ 3400 նոր աշխատատեղ է ստեղծվելու, իսկ ավարտին այդ թիվը հասնելու է 6400-ի: Նոր նավահանգիստը 400 հեկտար տարածք է զբաղեցնելու, այնտեղ կարողանալու են խարիսխ նետել 10 հազար կոնտեյներ տարողունակությամբ նավերը:Նավահանգստի տարածքում ազատ արդյունաբերական գոտի է ստեղծվելու:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.