ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել

- in Հասարակություն
HHK

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փետրվարի 10-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Այսօր կուսակցությունը գործադիր մարմնի նիստ կանցկացնի: Նիստը կմեկնարկի ժամը 18:00-ին»,- նշեց Թադևոսյանը:

Միևնույն ժամանակ, Ռուբեն Թադևոսյանը հերքեց լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ԳՄ նիստին հաջորդելու է կուսակցության խորհրդի նիստը: «Դա իրականությանը չի համապատասխանում, նման բան չի ասվել: Այսօր լինելու է միայն գործադիր մարմնի նիստ»,- եզրափակեց նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20