ԲՀԿ-ն չհասցրեց ՄԻՊ թեկնածու առաջադրել

Tigran Urikhanyan

«Ալյանս» ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում չի առաջադրի ԲՀԿ-ական թեկնածու Մակար Եղիազարյանին: Նա պատրաստվում է առաջադրել իր կուսակցության անդամ Նարեկ Ալոյանին:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հայտնել է, որ կուսակցության նախագահը նամակ է ուղարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ի գիտություն ընդունել իրենց կուսակցության անդամ` Մակար Եղիազարյանի թեկնածությունը:

Մինչդեռ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ասել է, որ ԲՀԿ-ն չի կարող այլևս թեկնածու առաջադրել, քանի որ ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս նամակն ընդունել որպես թեկնածու առաջադրելու հիմք:

Այսպիսով ՄԻՊ պաշտոնի համար պայքարելու են 3 թեկնածուներ` ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, «Ժառանգություն»-ից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Ալյանս» կուսակցության անդամ  Նարեկ Ալոյանը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.