ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունն իշխանությանը չվստահելու մասին է

- in Կարծիք
Zaruhi Postanjyan

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չկարողացավ ասել, թե արդյոք կընդունի՞ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի` ընդդիմադիր ուժերի համախմբման մասին առաջարկը. «Բագրատյանի առաջարկը կքննարկի «Ժառանգություն» կուսակցությունը: Ես չեմ կարող այդ հարցում որոշում կայացնել»:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քննարկումներին և իշխանության առաջարկներին, թե ամեն ինչ արվում է այնպես, որ ընտրական ինստիտուտը կայանա, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ չի հավատում իշխանության բարի ցանկություններին. «Ես իրենց ոչ մի հայտարարության չեմ հավատում: Կարծում եմ, որ Ընտրական օրնեսգրքի հետ կապված խնդիր չունենք, քանի որ մենք մեր դիրքորոշումն օրենսդրական նախաձեռնության տեսքով ներկայացրել ենք: Եթե նրանք ցանկանում են մեր կարծիքն իմանալ, ապա կարող են այդ նախաձեռնությանը հետևել»:

Զարուհի Փոստնաջյանն անդրադարձավ նաև դեկտեմբերի 6-ի ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությանը, և կարծիք հայտնեց, որ սա հերթական ապացույցն էր, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահություն չկա. «Գնահատական է, որ դուք վստահելի չեք և սա արդեն կարելի է ասել, որ շարք է նման ուղերձների: Նրանք ասում են, որ ԵՄ-ն փորձում է համագործակցել, սակայն չի վստահում իշխանություններին»:

Հեղինե ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20