Թուրքիայի գործող իշխանությունը կորցրել է կողմնորոշվելու ունակությունը

Sergey Lavrov

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը լիովին կորցրել է իրական աշխարհում կողմնորոշվելու կարողությունը. այս մասին նա հայտնել է «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում:

«Су-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի ժամանակ մենք հույս ունեինք, որ առողջ բանականությունն ի վերջո կհաղթի և թուրքերը կհասկանան, որ մենք հարևաններ ենք և իրենց ոչ մի վատ բան չենք արել, ընդհակառակը, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, աչք ենք փակել շատ բաների վրա»,- նշել է Լավրովը:

Հարցազրուցավարը հարցրել է, արդյոք սխա՞լ է եղել Ռուսաստանը, երբ աչք է փակել այդ փաստերի վրա, ինչին ի պատասխան՝ Լավրովը նշել է, որ հնարավոր է դա իսկապես սխալ էր. «Ժողովուրդն ասում է՝ «Լավություն արա, գցիր ջուրը»: Հիմա նման իրավիճակ է, Թուրքիայի գործող իշխանությունը կորցրել է իրական աշխարհում կողմնորոշվելու ունակությունը»:

Նա խոսել է նաև այն մասին, թե ինչպես Ռուսաստանը կարձագանքի նրան, եթե Թուրքիան իրականացնի սպառնալիքներն ու իսկապես լայնամասշտաբ գործողություններ սկսի Սիրիայում. «Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որին անդամակցում է նաև Թուրքիան, թույլ կտա նման անմիտ ծրագրերի իրականացումը»:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.