Ռուսաստան – Թուրքիա. Կենացները թանկանում են …

Erdoghan Putin

Այն բանից հետո, երբ ռուսաստանյան լրատվամիջոցները տարածեցին, թե ՌԴ Պետդումայի մի քանի պատգամավորներ հանդես են եկել 1921 թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու առաջարկությամբ, ՌԴ ԱԳՆ-ի կողմից հայտարարություն հնչեց, որ Ռուսաստանի Արտգործնախարարությունը կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների այդ առաջարկը: Ինչպես կասեր Միխաիլ Գորբաչյովը՝ процесс пошел:

Եվ այդ процесс-ը այսպես թե այնպես առնչվում է մեզ հետ և շոշափում է մեր շահերը (պայմանագրի լրիվ տեքստի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ աղբյուրում. Договор между Россией и Турцией [16 марта 1921 г.], ДОКУМЕНТЫ ВНЕШН ЕЙ ПОЛИТИКИ СССР, т.3, Государственное издательство ПОЛИТИЧЕСКОЙ ЛИТЕРАТУРЫ, Москва, 1959, стр.597-604):

Նախ այդ պայմանագիրը «ռուս-թուրքական» անվանելն ու համարելը, իրավական տեսակետից, մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ: Ի վերջո այդ պայմանագիրը ստորագրել են այդ օրվա աշխարհում ոչ մեկի կողմից չճանաչված (Խորհրդային Միությունը, կամ Ռուսաստանը` միևնույնն է, պաշտոնապես որպես պետություն ճանաչվել է միայն 1924 թ. փետրվարի 1-ին` Անգլիայի կողմից) և չընդունված երկու ռեժիմներ` քեմալականն ու բոլշևիկյանը: Եվ, մոսկվացի պատմաբան Անդրեյ Զուբովի դիպուկ արտահայտությամբ` այդ «երկու երիտասարդ գիշատիչները միմյանց մեջ են կիսել Հարավային Կովկասը», այսինքն տարածքներ, որոնք այդ պահին այդ կողմերից և ոչ մեկին իրավաբանորեն չեն պատկանել:

Առաջին հայացքից աննշան թվացող, սակայն կարևոր մի դրվագ, կապված այդ պայմանագրի ստորագրման օրվա հետ: Իրականում պայմանագիրն ստորագրվել է 1921 թ. մարտի 18-ին, բայց քանի որ 1921 թ. մարտի 16-ին բոլշևիկներն Անգլիայի հետ ստորագրել էին մի առևտրական համաձայնագիր, որի մեջ սակայն առկա էին նաև զսպող որոշ պայմաններ, որոնք առնչվում էին կովկասյան տարածքներին, ապա որպեսզի ազատ լինեն այտ զսպող պայմանները կատարելուց, քեմալականների հետ պայմանագրի կնքման օրը «հետ տեղափոխեցին» երկու օրով` իբր թե արդեն փաստաթուղթը ստորագրված է և ոչինչ անել այլևս հնարավոր չէ: Հայությունը ոչ մի ձևով այդ պայմանագրի ստորագրմանը մասնակից չի եղել: Եւ եթե 1920-ի մարտի կեսերին ձևական առումով հայկական կողմին թույլ չտվեցին ներկա լինել այդ ամենին, պատճառաբանելով, թե Հայաստանում հակաբոլշևիկյան ապստամբություն է և այս պահին Հայաստանում խորհրդային իշխանություն չկա, ապա ստորագրմանը նախորդող ժամանակահատվածում նույնպես հայկական կողմը ոչ մի ձևով չէր ներգրավվել Մոսկվայում ընթացող բանակցությունների մեջ` ոչ անկախ Հայաստանի ներկայացուցիչների, և ոչ էլ այդ Հայաստանի կործանման համար ջանք չխնայող և այդ ուղղությամբ քեմալականների ու ռուսաստանյան բոլշևիկների բոլոր պատվերները հնազանդ ու պատրաստակամորեն կատարող հայ բոլշևիկների («Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի` արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով…»): Երբ հայ բոլշևիկները լացակումած դիմել են իրենց Մոսկովյան տերերին, թե էս ինչ արեցիք, հիմա հայ ժողովուրդը կթքի մեր երեսին և կսկսի չսիրել խորհրդային կարգերը, Վլադիմիր Իլյիչ Լենինը նրանց կոմունիստաբար հանգստացրել ու խրարուսել է. «Армения проявила подлинный пролетарский интернационализм, который требует идти на величайшие национальные жертвы ради свержения международного капитала»:

Եվ հիմա, երբ ռուս-թուրքական հարաբերությունները մեղրածոր սիրալիրությունից տեղափոխվել են փոխադարձ մեղադրանքների տիրույթ, ռուսական կողմը, շեշտելով թուրքական կողմի «դավաճանական» պահվածքն իր նկատմամբ, հանկարծ հիշեց 1921-ի պայմանագիրը և որոշեց սկսել այն չեղարկելու գործընթացը, քանի որ այն իբր անարդարացի է: Իսկ ոնց էր, հինգ տարի առաջ, երբ մեղրածոր ժպիտներով Մեդվեդևն ու Էրդողանը միմյանց էին նվիրում հայաջինջ այդ պայմանագրի օրինակները, այն ժամանակ նա արդարացի էր: Եվ առհասարակ, ոնց եղավ, որ այսքան ժամանակ այդ պայմանագիրը ռուսական կողմի համար եղբայրական էր և արդար, իսկ այսօր հանկարծ դարձավ «անարդար»: Դե Հայաստանն ու հայությունն էլ, ինչպես միշտ պատրաստ է. штрафбат-ի նման քշենք առաջ, մի քանի հոգի ոնց էլ ըլնի, կենդանի կմնա, այդ ժամանակ էլ մենք կգանք, հերթական անգամ «կփրկենք» դրանց և հերթական անգամ կհայտարարենք, թե տեսեք, որ մենք ենք ձեր միակ փրկողն ու ապրեցնողը: Բնական է, որ կողքից էլ` ճիշտ ժամանակին այդտեղ հայտնված ռուսի գովքն անող հայի ազգանուններով ռուսի холоп-ների պակաս չի զգացվի:

Այսօր արդեն կարելի է ձայներ լսել, թե Հայաստանը պետք է աջակցի Ռուսաստանին 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու հարցում: Սրանք նոր երևույթ չեն հայկական իրականության մեջ: Սրանք պարզապես 1920 թ. հայ բոլշևիկների հոգևոր (գուցե և կենսաբանական` ով գիտի) հետնորդներն են: Այն օրերին և հետագա 7-8 տասնամյակների ընթացքում հայ բոլշևիկները օրնիբում գոռում էին, որ այդ պայմանագիրն ստորագրելը եղել է մեր փրկությունը, ստորագրողներն էլ` փրկիչները: Եվ քանի որ դա արել են ռուսները` ուրեմն ճիշտ են արել և լավ են արել: Հիմա քամին փոխեց ուղղությունը դեպի հակառակ կողմը. Պետք է աջակցել ռուսներին չեղարկելու հարցում: Քանի որ դա անում են ռուսները` ուրեմն լավ են անում և ճիշտ են անում: Հիմա էլ այդ պայմանագիրը չեղարկելն է մեր փրկությունը:

25 տարի էլ իբր անկախ պետություն ենք: Լավ, այդքան դժվա՞ր է դուրս սողալ այդ սապոգի տակից և վերջապես թույլ տալ, որպեսզի այդ նույն Ռուսաստանի հետ սկսեն հաստատվել ու զարգանալ աշխարհով մեկ ընդունված նորմալ, բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերություններ: Այդ հարաբերությունների կարիքը Հայաստանը շատ ունի:

Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. 1 Մասնագետների մանրազնին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ըստ նույնիսկ այդքան շահարկումների առարկա դարձած Ալեքսանդրապոլի պայմանագրի, Հայաստանին ավելի շատ տարածք էր մնում, քան ըստ Մոսկովյան պայմանագրի:

Հ.Գ. 2 Բոլշևիկյան Ռուսաստանը շարունակել է քեմալականներին զինել ընդդեմ Հայաստանի նաև Հայաստանի խորհրդայնացումից և Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից հետո.

Телеграмма Народного Комиссара Иностранных Дел РСФСР Полномочному Представителю РСФСР в Грузии А. Л. Шейнману,

…Мы не должны покидать нашу линию дружественной политики относительно кемалистов, удерживая их в то же время от нежелательных для пас действий. Слишком много причин продолжают еще толкать их к дружбе с нами, но надо проявлять твердость.

О возобновлении выдачи оружия и золота инструкции даны Серго. В частности, поскольку у Вас золото, выдавайте его постепенно, руководствуясь указаниями Серго!

Чичерин, 10 декабря 1920 г.

Телеграмма Народного Комиссара Иностранных Дел РСФСР Члену Революционного Военного Совета Кавказского фронта Г. К. Орджоникидзе

Пусть тов. Мдивани особенно налегает на необходимость вывести Армению из катастрофического положения. Турки не только не оказывают содействия Советской братской Республике, но блокируют ее, грабят, осуждают на голод. Дело всякой Советской Республики есть наше дело и мы были бы неверны себе, если бы равнодушно смотрели на гибель братской Советской Республики.
Пусть тов. Мдивани успокоит турок и насчет переговоров с Англией; он знает, в чем дело. Если бы заговорили о Батуме, пусть он не забывает, что мы не можем согласиться на взятие турками Батума, но все территориальные вопросы мы разрешим в Москве. Аккуратность дальнейшей выдачи оружия находится в Ваших руках, но пусть Мдивани наладит технику.
Чичерин 18 января 1921 г.

Телеграмма Народного Комиссара Иностранных Дел РСФСР Члену Революционного Военного Совета Кавказского фронта Г. К. Орджоникидзе

Выдачу оружия надо возобновить немедленно, но прибавить, что мы требуем очищения Александропольского уезда и отступления в Карсскую область. Мы не ждем с выдачей оружия пока они это сделают, но мы, начиная выдачу, рассчитываем на исполнение ими нашего требования. Мдивани подчеркнет туркам, что это знак доверия и стремления к дружбе.

Чичерин 11 декабря 1920 г.

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.