Սիրիայում ցամաքային գործողություններին կոալիցիայի վատ պատրաստվածության մասին

- in Միջազգային
Dmitri Medvedev

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայում ցամաքային գործողություններին ԱՄՆ գլխավորած կոալիցիան պատրաստ է ցածր մակարդակով:

Մեդվեդևը նշել է, որ ցանկացած ցամաքային գործողությունների դեպքում պատերազմը ստանում է մշտական բնույթ: «Ամերիկացիները պետք է որոշեն` և ԱՄՆ-ի նախագահը, և մեր արաբ գործընկերները. նրանք ցանկանո՞ւմ են մշտական պատերազմ: Նրանք ինչ է, կարծում են, որ շատ արա՞գ են հաղթում: Այդպես չի լինում, հատկապես արաբական աշխարհում: Այնտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ»,- հայտարարել է Մեդվեդևը:

Վարչապետի խոսքերով` ցամաքային զորքեր մտցնելու դեպքում Սիրիայի պատերազմը կարող է ձգվել տասնամյակներ շարունակ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Handelsblatt թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրոպայում փախստականների իրավիճակը:

«Այդ մարդկանց մի մասը` և ոչ փոքր մասը, ոչ թե 3 ինչ-որ տխրահռչակ սրիկաներ, այլ հարյուրներ, կարող է պատահել նաև հազարներ, որոնք գնում են Եվրոպա «ժամացուցային մեխանիզմի» առաքելությամբ: Երբ նրանց զանգեն, նրանք կսկսեն գործել ինչպես ռոբոտներ: Հաշվառել նրանց համարյա անհնար է, քանի որ նրանք բոլորը խաղաղ քաղաքացիներ են, որոնք փախչում են պատերազմից»,- համարում է վարչապետը:

Մեդվեդևի կարծիքով՝ եվրոպական միգրացիոն քաղաքականությունն ամբողջովին ձախողված է: «ԵՄ միգրացիոն քաղաքականության լիակատար ֆիասկո: Պարզապես շատ վատ է: Մի՞թե դա չէր կարելի պատկերացնել մի քանի տարի առաջ: Մ՞իթե այդքան վատ վերլուծաբաններ են»,- հարցնում է Մեդվեդևը:

Ինչպես նշել է վարչապետը՝ Ռուսաստանը նույնպես անհրաժեշտ է համարում օգնել փախստականներին: Սակայն, եվրոպացիների կողմից փախստականների այդքան մեծ ալիք թույլ տալու որոշումը «ամենաքիչը հիմարություն է, եթե չասենք ավելի կոպիտ»:

Սիրիական հակամարտությունը խլել է մոտ կես միլիոն կյանք, վկայում է Քաղաքական հետազոտությունների սիրիական կենտրոնը:

Զոհերի թիվը գնահատվում է 470 հազար մարդ, որը համարյա երկու անգամ ավելի շատ է կես տարի առաջ ՄԱԿ-ի հրապարակած 250 հազարից: Ընդհանուր առմամբ հակամարտության սկզբից` 2011 թվականից, Սիրիայի բնակչության 11,5 %-ը սպանվել է կամ տուժել: Վիրավորների թիվը գնահատվել է 1,9 միլիոն: Հետազոտական կենտրոնի գնահատականներով՝ երկրի տնտեսությունը պատերազմի հետևանքով կրել է $255 միլիարդի կորուստ:

Spread the love