ՀՀԿ – ՀՅԴ համաձայնագիրն այսօր չի ստորագրվի

- in Մամուլ
Naxagahakan

Tert.am. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։  Ըստ նրա՝ նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։

Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

– Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:

– Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:

– Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20