Ով ասես եկել էր նախագահական, Գագիկ Ծառուկյանին «փուռը տալուց» մեկ տարի անց

- in Ով ով է ...
Naira Zohrabyan

Այսօր նախագահական են եկել նաև ԱԱԾ պաշտոնյաները: Նշենք, որ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվեց Գեորգի Կուտոյանը:

ԱԱԾ պետի տեղակալ ՍԴ նախագահի եղբայր Արզուման Հարությունյանը, մեր թղթակցի հարցին, թե ինչպես են գնահատում երիտասարդ Կուտոյանի նշանակումը, հատկապես, որ իր անունն էր շրջանառվում, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ շատ դրական է գնահատում Կուտոյանի նշանակումը: ԱԱԾ պետի տեղակալները նույնպես այս պահին նախագահականում են:

Նախագահական ընթացող հանդիպմանը քիչ առաջ միացել է նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը Ծառուկյանի մասին, այժմ ինչ ելույթ է ակնկալում լսել Զոհրաբյանը, նախ չպատասխանեց, իսկ հետո հավելեց, որ ինքը նախագահական է եկել, որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ:

Նախագահական են եկել նաև ԲՀԿ-ից հեռացված Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Հարցին՝ նրանք դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին, այժմ ընդունում են սահմանադրական հանրաքվեի արդյունքները, որ եկել են նախագահական, փոխել են դիրքորոշումը, Ստեփան Մարգարյանը խուսափել է՝ պատասխանելով անհեթեթություն է, իսկ Էլինար Վարդանյանը նշել է, որ ինքը հրավիրված է որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ: Նախագահական է եկել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20