Հղի կնոջը Ռուսաստան ճանապարհած 29-ամյա երիտասարդը, ով Երևանում ատրճանակով կրակել էր իր գլխին, մահացել է

- in Հասարակություն
Atrchanak

Այսօր՝ փետրվարի 13-ին, առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 44/3 շենքի բնակիչ, 29-ամյա Սուրեն Առաքելյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 10-ին ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները մի քանի օր կենաց ու մահու պայքար էին տանում երիտասարդի կյանքը փրկելու համար:

Ինչպես հայտնել էր shamshyan.comը, փետրվարի 10-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբից ահազանգ էր ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ գլխի աջ քոնքային շրջանում ստացած հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ:

Spread the love