Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետն երկարաձգվել է

- in Իրավունք
Vahan Shirxanyan

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է Մարաշում զինված խմբի գործով մեղադրյալ՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը:

Այս մասին «Փաստինֆո»ի թղթակցին հայտնել է Վ. Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

Ըստ նրա՝ դատարանը հաշվի չի առել Քրեակատարողական վարչությունից իր ներկայացրած փաստաթուղթն առ այն, որ Վ. Շիրխանյանը պետք է ենթարկվի ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության, այսինքն՝ վատառողջ է:

Պաշտպանը հավելել է, որ դատարանը մերժել է նաև կալավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20