Թումանյանի, Դիլիջանի և Տաթևի ընտրությունների նախնական արդյունքները

- in Ընտրություններ

Երեկ՝ փետրվարի 14-ին, հանրապետության երեք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմիների ղեկավարների ընտրության արդյունքները.

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար է ընտրվել գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը՝ ստանալով 6797 ձայն: Նրա մրցակից, նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը ստացել է 4353 քվե: Անվավեր քվեաթերթիկների թիվը 388 է: Ընտրությանը մասնակցել է 20 հազար 476 ընտրողից 11 հազար 645-ը: Նույնականացման քարտով ընտրություն կատարած անձանց թիվը 2059 է:

Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցած 2094 ընտրողից միակ թեկնածու, գործող համայնքապետ Լևոն Զավարյանի օգտին են քվեարկել 1678 ընտրողներ: Լևոն Զավարյանին դեմ է քվեարկել 299 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 89: Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 354-ը քվեարկել է նույնականացման քարտով:

Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի ընտրությանը 4395 ընտրողից մասնակցել է 2729-ը, որոնցից 1236-ը ձայն են տվել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանին, ով էլ ընտրվել է համայնքի ղեկավար: Մյուս թեկնածուներն՝ անկուսակցականներ Իգոր Աբրահամյանն ու Վարշամ Բագրատյանը, ստացել են համապատասխանաբար 824 եւ 598 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը 38 է, իսկ նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը` 627:

Spread the love