ՄՀՀ-ն` դարձ ի շրջանս յուր. Վարչապետի հրահանգները

MHH

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռից փոխանցվում է իր ղեկավարած կառույցի ենթակայությանը:

Միաժամանակ, համալիրի բյուջետային ֆինանսավորման համար պահուստային ֆոնդից հատկացվեց 261 մլն դրամ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ նշեց. «Թող ուշադրություն դարձնի ֆինանսների նախարարությունը: Եվ, ընդհանրապես, եթե չեմ սխալվում 538 միլիոն դրամ էին առաջարկել: Ես հանձնարարեցի, քննարկեցին, կրճատեցին և ևս մեկ անգամ ՀՀ ֆինանսների նախարարության հետ նայեք հարցը: Նաև այստեղ կառավարման հետ կապված ծրագիր ունեն նրանք, պարոն Սահակյան: Հարկավոր է ՊՈԱԿ-ի ղեկավարության հարցը լուրջ վերանայել, որպեսզի այնպիսի մարդիկ լինեն, ովքեր կարող են ծրագրավորել և աշխատացնել Մարզահամերգային համալիրը, որպեսզի այլ նպատակների այն չծառայի: Պահպանման գումարը պահուստային ֆոնդից տրամադրելու ենք: Իմ կարծիքով, արդյունավետության առումով, շատ ուշադիր պիտի լինենք: 2 – 3 օր ժամանակ,  քննարկեք, վերջնական նոր կստորագրենք:

Մարիամ Միրզոյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20