Ուկրաինայի իշխող կոալիցիան դադարեցրեց իր գոյությունը

- in Միջազգային
Hotel Ukraine. Kiev, Ukraine

«Սամոպոմոշչ» խմբակցությունը հայտարարել է Գերագույն ռադայում «Եվրոպական Ուկրաինա» իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Այդպիսով՝ «Սամոպոմոշչի» դուրս գալը հանգեցրել է խորհրդարանական մեծամասնության փլուզման. կոալիցիայի պատգամավորների թիվը պակաս է անհրաժեշտ 226-ից։

«Սամոպոմոշչ»-ը, որը Ռադայում ներկայացված է 33 պատգամավորներով, դարձել է կոալիցիան լքած երրորդ կուսակցությունը՝ Օլեգ Յաշկոյի Արմատական կուսակցությունից և Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ից հետո:

Փետրվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկություն է անցկացրել Արսենի Յանցենյուկի կառավարությանն անվստահության հայտնելու շուրջ: Նիստի արդյունքում որոշումը անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքեց:

Պաշտոնաթողության օգտին հանդես եկան «Բատկիվշչինա»-ի, «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի», «Սամոպոմոշչի» եւ Արմատական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը: Դեմ քվեարկեցին Յացենյուկի «Ժողովրդական ճակատը», «Ընդդիմադիր դաշինքը» և «Վերածնունդը»:

Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը կոալիցիան լքել էր անցյալ տարվա սեպտեմբերին՝ ի նշան ապակենտրոնացման մասին Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու դեմ բողոքի:

Spread the love