Թուրքիայի համար բացառվում է բարենպաստ սցենարը

- in Կարծիք
Erdoghan

Թուրքիայի համար սկսվել է իսկական «ռազմավարական մղձավանջ». քաղաքների վրա հարձակվում են ահաբեկիչները, սահմաններում անհանգիստ է, իսկ դաշնակիցները ակնհայտորեն արհամարհում են նրա խնդրանքները:

Washington Post. Դեռևս չորս տարի առաջ Թուրքիան պատրաստվում էր դառնալ արաբական գարնան գլխավոր հաղթողներից մեկը. ԱՄՆ-ը նրան որպես օրինակ էր ներկայացնում, իսկ տարածաշրջանում նրան առաջատարներից մեկն էին համարում: Սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ արաբական ընդդիմությունը պարտվեց, իսկ աշխարհաքաղաքական լանդշաֆտը և սիրիական պատերազմի ընթացքը փոխվեցին: Այժմ Ռուսաստանը ընդլայնում է իր ներկայությունը Թուրքիայի սահմանագծին՝ Սիրիայում և Հայաստանում: Սիրիայից Թուրքիա փախած ահաբեկիչները սարսափ են տարածում բնակչության շրջանում, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, իսկ երկրի ներսում թեժանում է քրդերի հետ հակամարտությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասցրել է սիրիական ճգնաժամի ֆոնին այնքան խնդիրներ ստեղծել իր երկրի համար, որ այժմ դրանց կարգավորումը անհավանականորեն բարդ է թվում, եթե ոչ անհնարին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20