Սիրիական ընդդիմությունը հայտարարել է զինադադարի համաձայնության մասին

- in Միջազգային
siria

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման համաձայնության մասին միջազգային երաշխիքի պահպանման պայմանով:

Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը՝ Էր-Ռիադում Բանակցությունների գերագույն կոմիտեի կազմավորման կոորդինատորը:

Դիվանագիտական աղբյուրի տեղեկությամբ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանումը փետրվաի 27-ին:

Ռուսական և ամերիկյան կողմերը տեղեկատվություններ կփոխանակեն այն բանի համար, որպեսզի Սիրիայում փետրվարի 27-ին սկսվող հրադադարի մասնակիցները չընկնեն ավիահարվածների տակ:

Նշվում է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը այլ երկրների հետ համատեղ Սիրիայի տարածքում կորոշեն այն շրջանները, որտեղ գտնվում են ահաբեկիչները և դրանով կնվազեցնեն կրակի դադարեցման ռեժիմի մասնակիցների մեջ կորուստները:

Հայտնվում է նաև «թեժ գծի» կամ աշխատանքային խմբի ստեղծման պլանի մասին` Սիրիայի հրադադարի իրականացման մասին կողմերի միջև տեղեկատվության փոխանակման նպատակով:

Թուրքական T24 թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սիրիական քաղաքականության պատճառով կարող է քաղաքական դաշտից հեռացնել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին։ Այդ մասին գրել է թուրքական Zaman թերթի հոդվածագիր Ահմեթ Թուրան Ալքանը։

Նա ընդգծել է, որ գնալով Էրդողանի դժգոհությունը մեծանում է երկրի սիրիական քաղաքականությունից, որի ճարտարապետն է համարվում ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Ալքանի խոսքերով՝ այդ դժգոհությունն էլ ավելի է մեծացել Անկարայի վերջին ահաբեկչությունից հետո։

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պլանը համաձայնեցվել և ուժի մեջ է մտնում փետրվարի 27-ից։ Այդ մասին հայտնել են արևմտյան դիվանագիտական աղբյուրները։

Նրանց հաղորդմամբ՝ փաստաթղթից բացառվել են ԴԱԻՇ, «Ալ-Քաիդա», «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումներ անունները։ Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ պայմանավորվել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակավոր դադարի շուրջ։

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ռազմական աղբյուրները հերքում են մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե Սիրիայում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ-մայոր։

Սիրիայում թուրք գեներալի սպանության լուրը շրջանառության մեջ դրել է բրիտանական Independent թերթի մերձավորարևելյան հարցերով թղթակից Ռոբերտ Ֆիսկը։

Նրա խոսքերով՝ թուրք գեներալը սպանվել է «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերի ռմաբոկծության ժամանակ։ Լուրն արագորեն տարածվել է թուրքական մամուլում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20