Մհեր Սեդրակյանին դատի կտա՞ն

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է խորհրդարանում լրագրողների նկատմամբ իր անթույլատրելի պահվածքով, կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է.

«Ես հասկանում եմ, որ որոշ լրագրողներ այսօր ֆինանսական խնդիրներ ունեն: Գաղտնիք չէ, որ ԱԺ միջանցքներում զբոսնում են որոշ լրագրողներ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են պատվերով՝ այս կամ այն պատգամավորին իրենց իսկ կողմից հրահրված իրադարձությունների մեջ ներքաշելով»:

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները քննարկում են այս խոսքերի համար Մհեր Սեդրակյանին դատի տալու հարցը՝ պահանջելով հրապարակել կոնկրետ այն լրագրողների անունները, ովքեր, ինչպես Սեդրակյանն է ասում, ֆինանսական խնդիր են լուծում՝ պատվեր կատարելով:

Ի դեպ, լրագրողների հետ գումարի թեման պարբերաբար շոշափում է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «500 եվրո տվեք, ինտերվյու տամ»,- խորհրդարանում պարբերաբար լրագրողներին դիմում է օլիգարխ պատգամավորը:

Լրագրողներից մեկի հարցին, թե միգուցե Սամվել Ալեքսանյանը որոշ լրագրողների ամսական 500 եվրո է տալիս, այդ պատճառով է նման արտահայտություններ անում, նա պատասխանել է. «Չէ, ի՞նչ ես ասում, ես ոչ մի լրագրողի փող չեմ տալիս, լրագրողներն իմ բարեկամներն են»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20