Արարատի մարզում մայրը սպանել է նորածնին

Cnndkan

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016թ. փետրվարի 19-ին Արարատի մարզի Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում հայտնաբերվել է նորածին երեխայի դիակ: Բժշկական նախնական հետազոտության արդյունքներով, նորածինը մահացել է «պոստհեմորագիկ անեմիայի, չկապված պորտալարից արտաքին արյունահոսության հետևանքով»:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հանցագործությունը բացահայտելու համար համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Արտաշատի բաժնին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20