Քերին հայտնել է Սիրիայի շուրջ այլընտրանքային ծրագրի մասին

- in Կարծիք

ԱՄՆ-ն գործընկերների հետ քննարկում է Սիրիայի շուրջ այլընտրանքային ծրագիրը, եթե հրադադրի համաձայնագիրը չգործի: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

«Ներկա պահին կարևոր քննարկում է տարվում Բ ծրագրի մասին` հրադադարի համաձայնագրի ձախողման դեպքում»,- ասել է Քերին սենատում իր ելույթի ժամանակ:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է նախատեսվում ըստ այդ ծրագրի, և թե որ երկրներն են մասնակցում քննարկմանը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեքշաբթի հեռախոսով քննարկել են Սիրիայի իրավիճակը: Նրանք հույս են հայտնել, որ կրակի դադարեցման համաձայնությունն ուժի մեջ կմտնի որքան հնարավոր է շուտ: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում:

«Նրանք հույս ունեն, որ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունը կարող է ուժի մեջ մտնել որքան հնարավոր է շուտ, և հայտարարել են, որ մեծ ուշադրությամբ կհետևեն Սիրիայի աջակցման միջազգային խմբի կողմից փետրվարի 11-ին իր վրա վերցրած պարտականությունների կատարմանը, որոնց թվում է Ռուսաստանի և Սիրիայի իշխանության կողմից չափավոր ընդդիմության խմբավորումներին և խաղաղ բնակչությանը հասցվող հարվածների դադարեցումը»,- ասված է հաղորդագրությունում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20