ԱՄՆ-ն ՀՀՊ բազա կկառուցի Լեհաստանում

- in Միջազգային
Lehastan

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ստորագրել է պայմանագիր Լեհաստանի հյուսիսում գտնվող Ռեդզիկովո բնակավայրում հակահրթիռային պաշտպանության համակարգի շինարարության վերաբերալ։ 

Նշվում է, որ պայմանագրի արժեքը կազմում է ավելի քան 182 մլն դոլար։ Նախկին ռազմական աերոդրոմում ՀՀՊ համակարգի շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ավանում արդեն զինվորներ են հայտնվել։ Բազան կսպասարկի առավելագույնը 300 հետևակայինի և քաղաքացիական անձի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան շաբաթվա ընթացքում կքննարկեն Կորեական թերակղզում հակահրթիռային պաշտպանության միջոցների տեղակայման հարցը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20