Վարդգես Գասպարիի կալանավորումը կարող էր տեղի ունենալ միայն իշխանությունների պատվերով

Vardges Gaspari

Վարդգես Գասպարիի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ շինծու հիմքով կալանավորումը կարող էր տեղի ունենալ միայն իշխանությունների պատվերով։ Նույն այդ պատվերի շրջանակներում է պետք դիտարկել կալանավայրում նրա նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումը։

Նման անմարդկային վերաբերմունքի կազմակերպիչներն ու իրականացնողներն, ի տարբերություն Գասպարիի, իրենք են օրենքից դուրս։ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել իր քաղաքացիական անհաշտ դիրքորոշմամբ։ Նա իր բողոքի ակցիաներն իրականացնում էր միայնակ, որոնք կարող է եւ իշխանավորների հավանությանը չարժանանային, բայց տեղավորվում էին օրենքի շրջանակներում։ Գասպարիի նկատմամբ կիրառվող բռնությունը պետք է դիտարկել նրա նկատմամբ շարունակվող հետապնդումների շարքում։

Իրավունքի եւ ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը դատապարտում է Գասպարիի նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքը։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք հավատարիմ մնալ միջազգային հանրության առջեւ մարդու իրավունքների բնագավառում ստանձնած պարտավորություններին։ Թույլ չտալ կալանավայրերում խոշտանգում, բռնություն եւ անմարդյկային վերաբերմունքի դրսեւորումներ։

Ազատ արձակել անհիմն կալանավորված Վարդգես Գասպարիին։

Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ՝ Վարդան Հարությունյան

25 փետրվար 2016թ․

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20