Գրոհայինները գնդակոծում են Հալեպի արևմտյան թաղամասերը

- in Միջազգային
siria

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված հանցավոր խմբավորումները երկրորդ օրն անընդմեջ խախտում են Հալեպում հրադադարի ռեժիմը:

Քաղաքի արևմտյան թաղամասերը գնդակոծվում են հրթիռներով: Էզ-Զահրա շրջանի խաղաղ բնակիչների մեջ կան վիրավորներ: Զինյալները երկու անգամ փորձել են գրոհել կառավարական ուժերի դիրքերը, սակայն հանդիպել են դիմադրության:

Հալեպի կենտրոնից հարավ ընկած Էլ-Մաշարիկա թաղամասի վրա դիպուկահարները կրակում են ծայրահեղականների վերահսկողության տակ գտնվող Բուստան էլ-Կասրի տների տանիքներից:

Կիրակի օրը «Ջեբհաթ ան-Նուսրայի» և նրա դաշնակիցների բազաների ուղղությամբ կատարվել են ավիահարվածներ: Շարքից հանվել է ռազմական տեխնիկա, կան նաև կորուստներ զինյալների մեջ:

Սիրիական բանակի մարտիկները և ժողովրդական աշխարհազորի ջոկատները շարունակում են մարտերը ռազմավարական նշանակություն ունեցեղ Համա-Հալեպ մայրուղու վերահսկողությունը վերադարձնելու համար: ԴԱԻՇ-ի զինյալների դեմ մարտեր են մղվում Էլ-Համամ շրջանում՝ Հանասիր և Ատրայ քաղաքների միջև: Զորքերին հաջողվել է ոչնչացնել 15 ահաբեկչի:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հրադադարի կատարման պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում՝ ամփոփելով ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունքները:

«Զրուցակիցները գնահատականներ են փոխանակել սիրիական հողում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ՝ հավաստելով մեր երկրի՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների միջև ռազմական գծով սերտ համակարգման կարևոր նշանակությունը,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Նախարարը և պետքարտուղարը նշել են տեղեկատվական դաշտում զինադադարի չպահպանման վերաբերյալ սադրիչ հաղորդագրություններ տարածելու անթույլատրելիությունը»:

Կողմերը նաև «շարունակել են Հյուսիսային Կորեայի վրա ազդելու միջոցառումների ուղղությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա աշխատանքն ավարտելու հարցում մոտեցումների համաձայնեցումը՝ ի պատասխան նրա կողմից նախկին որոշումների խախտման»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20