29-ամյա տղամարդը ինքնաշեն ատրճանակով փորձել է ինքնասպան լինել

- in Հասարակություն
Atrchanak

Փետրվարի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ գլխի աջ քոնքային շրջանում ստացած հրազենային վնասվածքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 29-ամյա Սուրեն Առաքելյանն է, ով բնակվում է Մոլդովական փողոցի 44/3 շենքում և հիվանդանոց է տեղափոխվել նշված շենքի հարևանությամբ գտնվող ավտովերանորոգման արհեստանոցից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20