3 նախարար + 2 մարզպետ. այսօր կորոշվի ՀՅԴ-ի ճակատագիրը. «Հրապարակ»

- in Մամուլ
HYD Serzh

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցության՝ կոալիցիա մտնելու հետ կապված վերջին քննարկումները, մեր տեղեկություններով, ընթանում են Սերժ Սարգսյան-Հրանտ Մարգարյան ֆորմատով։

Հավանաբար, որոշումը կկայացվի այսօր։ Թերևս 3 նախարար + 2 մարզպետ տարբերակով։ Ավելի ու ավելի հակված են էկոնոմիկայի, տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները զիջելուն։ Նախարարացուներն են Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը և Արա Նռանյանը։

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարի պարագայում կա խոչընդոտ՝ թերևս գործարքը տապալելու նկատառումով առաջ է քաշվել նախարարի անգլերենի իմացության հարցը, իսկ Արծվիկ Մինասյանն ու Արա Նռանյանը անգլերենին բավարար չեն տիրապետում։

Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ի ներսում ևս այս լուծումը և նախարարական թեկնածուներն այնքան էլ միանշանակ չեն ընկալվում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20