Facebook-ը Like կոճակի 5 այլընտրանք է ներմուծել

- in Հասարակություն
facebook mobile

Facebook սոցցանցը թարմացրել է Like կոճակը. այսուհետ գրության տակ հնարավոր է դնել ոչ միայն «Հավանում եմ» նշումը, այլև 5 ուրիշ նշում՝ արտահայտված համապատասխան «սմայլիկներով»: Այս մասին փետրվարի 24-ին հաղորդվում է սոցցանցի բլոգում:

Նշումների նոր սիմվոլները տեսնելու համար պետք է սեղմել ու պահել «Հավանում եմ» կոճակը:

Արդեն սովորական Like-ին Facebook-ի մշակողներն ավելացրել են «Հրաշալի է», «Ընտիր է», «Վրդովեցուցիչ է», «Ցավակցում եմ» և «Հա-հա»:

Մշակողները նշում են, իրենք 5 տարի աշխատել են տարբեր ֆոկուս-խմբերի հետ և սոցհարցումներ են անցկացրել՝ հասկանալու համար, թե որ արձագանքներն են մարդիկ առավել հաճախ օգտագործում համացանցում:

Նոր «արձագանքները» Facebook-ի օգտատերերին հասանելի են դարձել ամբողջ աշխարհում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20