Ստեփան Մարգարյանը միստիկ չէ, իսկ Ռ. Քոչարյանի վերադարձը …

- in Ով ով է ...
Stepan Margaryan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, որ նա տվել էր Ազատություն ռադիոկայանին, Ռուսաստանը գնահատել էր քիչ է, թե պետություն, որին այսօր ստիպված էր մեկնաբանություն տալ նրա թիմակիցը համարվող, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Ըստ նրա, հայ – ռուսական հարաբերությունները միշտ էլ նորմալ են եղել, և իր նախագահության օրոք:

Ստեփան Մարգարյանը կցանկանա՞ր, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար ակտիվ քաղաքականություն՝ հարցին, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադառանալ կամ չվերադառնալ, մինչդեռ ուզել – չուզելը քաղաքական կատեգորիա չէ: Այդ մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ տվյալ անձը կհայտարարի իր մուտքի և անելիքների մասին:

Գաղտնիք չէ, որ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում և խոսք է գնում այն մասին, որ ի թիվս այլոց Ստեփան Մարգարյանն էլ կանդամակցի այդ կուսակցությանը կամ շարժմանը: Նա պարզաբանեց, որ ինքն այժմ ԲՀԿ անդամ չէ և միայն ԱԺ կանոնակարգն է պարտադրում և այդ պատճառով է, որ անդամակցում է ԲՀԿ խմբակցությանը, իսկ թե ինչպես կվարվի, երբ Վարդան Օսկանյանը կստեղծի կուսակցություն, որի իրավունքն ունի, ինքը կողջունի, սակայն հարցին կպատասխանի, երբ կհայտարարվի այդպիսի կուսակցություն ստեղծելու մասին:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթին, Ստեփան Մարգարյանը միստիկ չէ և նախապաշարմունքներով չի վերաբերվում անցած տարվա փետրվարի 12-ի և այս տարվա միևնույն մարդու ելույթների հետ կապված, սակայն կցանկանար, որ Սերժ Սարգսյանը յուրաքանչյուր անհանգստացնող և լարված իրավիճակներում ուղերձով դիմեր հանրությանը և կոնկրետ թվարկեր թիրախներն ու խնդիրները, որոնք ծառացած են մեր հանրության և պետության առաջ, այլապես ընդամենը մեկ անգամ կամ տարին մեկ նման ելույթները նպատակային չեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20