Ժամանակն է վիտամիններ ձեռք բերելու համար

- in Հասարակություն
Bzhishk

Այժմ իսկական ժամանակն է վիտամիններ ձեռք բերելու համար, իսկ կիվին այդ հարցում կարող է դառնալ ձեր լավագույն օգնականը:

Կիվիի հայրենիքը Չինաստանն է: Այն շատ երիտասարդ միրգ է: Իր համաշխարհային փառքը նա նվաճել է նորզելանդացի այգեգործ Ալեքսանդր Էլիսոնի շնորհիվ, որը 20-րդ դարասկզբին Չինաստանից այն տարել է իր հայրենիք: Ի դեպ, նրան գրավել է ոչ թե պտուղը, այլ նրա հիասքանչ սպիտակ ծաղիկները:

Այդ միրգն իրոք կարելի է անվանել վիտամինային ռումբ: Դա նախ վերաբերվում է C վիտամինին, որը ոչ մի մրգի մեջ այդքան շատ չէ: Օրական 1 կիվի ուտելով, դուք ձեր օրգանիզմը կապահովեք C վիտամինի նորմայով, որն անհրաժեշտ է գարնանն իմունային համակարգի, տեսողության, օրգանիզմի դիմադրողականության և աշխատունակության բարձրացման, և նույնիսկ սթրեսների հաղթահարման համար:

Կիվին հարուստ է նաև А և D, С, Е, В2, В3, В6 վիտամիններով, բետա կարոտինով, ֆոլաթթվով: Մագնեզիումի, հանքային աղերի, բջջանյութի պարունակման շնորհիվ միրգը կարող է օգնել սրտին, մարսողությանը, այրում է ճարպերը, կանխում անոթներում խցանումների գոյացումը:

Նորվեգացի գիտնականները խորհուրդ են տալիս օրական ուտել 2-3 կիվի` արյան մեջ վնասակար ճարպաթթուների մակարդակը նվազեցնելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20