Ստամբո՞ւլ, թե` Մոսկվա

Turkia

Համաշխարհային ֆինանսական կենտրոնների վարկանիշը դիտարկելիս կարելի է նկատել, որ տարիներ շարունակ Նյու Յորքը և Լոնդոնը մրցակցում են միմյանց հետ: Ընդ որում՝ վերջին ժամանակներում Նյու Յորքը զիջում է իր դիրքերը: Փայլող աստղ է դարձել ոչ միայն Լոնդոնը, այլև Սինգապուրը:

Օրենսդրական փոփոխությունների և առաջարկվող արտոնությունների շնորհիվ Սինգապուրին հաջողվեց ֆինանսական շուկայի համաշխարհային խաղացողներին համոզել ներդրումներ կատարել: Նա կարողացավ դառնալ Հեռավոր Արևելքի ֆինանսական կենտրոնը:

Լոնդոնից մինչև Սինագապուր ընկած տարածքում «բացվածք» գոյացավ, և անհրաժեշտություն առաջացավ ևս մեկ ֆինանսական կենտրոն հիմնելու: Դրա արդյունքում ծնվեց Ստամբուլը այդ ֆինանսական կենտրոնը դարձնելու գաղափարը (IFM):

Բայց… Ստամբուլը այդ «մեծ կարկանդակի» միակ թեկնածուն չէր. նրա՝ ատամները սրած մրցակիցը Մոսկվան էր:

Թուքիայում իրար հաջորդող ընտրությունները, ուշացած ռեֆորմները, տարածաշրջանային իրադարձությունները մեծ հարված հասցրին IFM-ի զարգացման ծրագրին: Հետևաբար Մոսկվան մի քայլ առաջ անցավ: Եվ հենց այն ժամանակ, երբ գործընթացը Ստամբուլի դեմ էր, օգնության հասավ Պուտինը:

Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը անդրադառնալով IFM-ին՝ ընդգծել է, որ ուշադիր հետևում են Ստամբուլը ֆինանսական կենտրոնի վերածելու Թուրքիայի ծրագրին: «Ուժեղագույն մրցակիցը Մոսկվան էր, սակայն այսօր Պուտինը հրաշալիորեն աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի բացառի նման հնարավորությունը»,- ասել է Մուրը՝ հասկացնելով, որ եթե Թուրքիան և Մեծ Բրիտանիան միացնեն իրենց ուժերը, հետաքրքիր համադրություն կստացվի: Մուրի խոսքերից կարելի է եզրակացնել, որ կապիտալի աշխարհում առաջատարը հետաքրքրություն և վստահություն է ցուցաբերում Թուրքիայի հանդեպ:

Փետրվարին ծրագրվում են մի շարք միջոցառումներ՝ 18-19-ը կոնֆերանս կանցկացվի Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքի և Մեծ Բրիտանիայի էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ, նախատեսվում է Լոնդոնի ֆինանսական կենտրոնի ղեկավարի այցը Թուրքիա:

Եվս մեկ համաշխարհային ֆինանսական հսկա՝ ԱՄՆ-ն համակրանք է տածում Թուրքիայի նկատմամբ: «Թուրքիան ԱՄՆ-ի համար անփոխարինելի և շատ կարևոր գործընկեր է առևտրի, ֆինանսների և աշխարհագրական տեսանկյունից: Մեր հարաբերությունները ապագայում ևս կզարգանան»,- ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադամ Շուբինը:

Կհաջողվի՞ արդյոք Թուրքիային արմատական ռեֆորմներ անցկացնել իրավական ենթակառուցվածքներում և մաքրել ճանապարհը կապիտալի շուկաների համար:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.