Մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայում ամենազգալի հետընթացը Թուրքիայում է

- in Հասարակություն
Turkia

Մարդու իրավունքների պահպանման ոլորտում ամենազգալի հետընթացը Եվրոպայի բոլոր երկրների մեջ 2015 թ. դիտվել է Թուրքիայում: Այս մասին նշվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում:

«Եվրոպայի մյուս երկրներում, հավանաբար, ամենազգալի հետաճը մարդու իրավունքների պահպանման ոլորտում Թուրքիայում է եղել»,- կարծում են զեկույցի հեղինակները:

Իրավապաշտպանների պնդմամբ՝ 2015 թ. թուրքական ԶԼՄ-ները բախվել են կառավարության կողմից աննախադեպ ճնշման, զգալիորեն տուժել է կարծիքներ հայտնելու ազատությունը համացանցում և դրա սահմաններից դուրս, չեն դադարել խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները:

Զեկույցի հեղինակներն ուշադրություն են դարձնում, որ «չի դադարել խաղաղ ցուցարարների դատական հետապնդումն ու դատապարտումը», իսկ քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և ռեժիմի այլ քննադատների դեմ «շատ անարդար քրեական գործեր են հարուցվել»: Միաժամանակ, ահաբեկչության դեմ պայքարի մասին երկրում գործող օրենքները, ըստ Amnesty International-ի, «մշուշոտ ու անորոշ են»:

Իրավապաշտպանները նաև նշում են, որ 2015 թ. կտրուկ աճել է Թուրքիայի ոստիկանության կողմից ցույցերի ժամանակ ուժի գերազանցման մասին տեղեկությունների թիվը: Միաժամանակ, 2015 թ. մարտին ընդունված օրենսդրական փոփոխություններն ազգային անվտանգության մասին փաթեթից, ըստ Amnesty International-ի, հակասում են ուժի կիրառման միջազգային չափանիշներին:

Զեկույցում նշված է նաև, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո երկրում հաճախացել են փախստականների ինքնակամ ձերբակալությունների և արտաքսումների դեպքերը:

Միաժամանակ, «մարդու իրավունքների շատ լուրջ խախտումներ» Թուրքիայի կողմից ԵՄ-ն փաստացի անտեսել է, զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Amnesty International-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20