Ադրբեջանը բողոքում է Բելգիային

LGHH

Ադրբեջանը բողոք է հղելու Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ կապված բելգիացի պատգամավորների կողմից ԼՂՀ այցելելու հետ։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը։ Նրա խոսքով՝ Բելգիայի Ֆլամանդիա շրջանի տեղական օրենսդիր մարմնի պատգամավորների խումբը «ապօրինի» այցելել է ԼՂՀ:

Գաջիևը հայտարարել է, որ այդ պատգամավորներն իրենց արմատական հայացքներով հայտնի են ինչպես Բելգիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ նրանց մեղադրելով էթնիկ ու կրոնական հողի վրա «ատելություն սերմանելու» համար։ Գաջիևը հայտարարել է, որ բելգիացի պատգամավորներն ընդգրկվելու են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.