Ադրբեջանցի «օրենքով գողը» արյունալի տեսարան է սարքել Կիևի օդանավակայանում

- in Կեղտոտ լվացք
Orenqov goxer

Ռուսաստանից արտաքսված ադրբեջանցի «օրենքով գող» Դադաշ Բակինսկին (Դադաշ Իբրահիմով) Կիևի Բորիսպոլ օդանավակայանում արյունալի միջադեպի հերոս է դարձել:

modern.az –ի փոխանցմամբ՝ Դադաշ Իբրահիմովը սկսել է ծխել օդանավակայանի սպասասրահում: Ուկրաինայի պարեկային ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել նրան: «Օրենքով գողը» ագրեսիվ կերպով է արձագանքել և սկսել գոռգոռալ ադրբեջաներենով: Ոստիկանները նկատել են, որ նրա դեմքին արյան հետքեր կան: Հետո նա դանակով հարձակվել է ոստիկանների վրա: Միջադեպի վայր լրացուցիչ ուժեր են կանչվել: Տեսնելով դա՝ Դադաշ Իբրահիմովը դանակով հարվածել է ոստիկաններից մեկի կրծքին, հետո հարվածներ հասցրել իր պարանոցին ու որովայնին: Այդ պահին նա ընկել է գետնին, որից հետո ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան:

Միջադեպի հետ կապված Բորիսպոլի ոստիկանությունը մեկնաբանել է, որ ադրբեջանցի «օրենքով գողը» եղել է թմրանյութի ազդեցության տակ, և դրանից կարճ ժամանակ առաջ նա վիճաբանության ժամանակ դանակի մահացու հարվածներ էր հասցրել իր ընդդիմախոսներից մեկին:

Դադաշ Բակինսկին ներկայում գտնվում է Կիևի Բորիսպոլի շրջանի հիվանդանոցում: Իրավապահ մարմնի աշխատակցի դեմ մահափորձի և իր ընդդիմախոսի սպանության համար նրան նվազագույնը 15 տարվա ազատազրկում է սպասում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20