Ալլա Պուգաչևայի և Մաքսիմ Գալկինի երեխաները մերձմոսկվայում հաճախում են սովորական մանկապարտեզ

- in Հասարակություն

Ալլա Պուգաչևան և Մաքսիմ Գալկինը որդուն և դստերը տվել են սովորական մանկապարտեզ: Այդ մասին հայտնել է Գարիի կնքամայրը` դիզայներ Միլա Ստավիցկայան Facebook-ում:

Աստղային ընտանիքի ընկերուհին երեխաներին անվանել է հրաշքներ: Նա պատմել է, որ երեխաները շատ խելացի են, լավ խոսում են, և չնայած 2.5 տարեկան են, արդեն փորձում են սովորել անգլերեն: Նրանք Մերձմոսկվայում հաճախում են մանկապարտեզ և արդեն շատ ընկերներ ունեն:

Պոգաչևան շուտով կդառնա 67 տարեկան, Ալեգրովան` 64, իսկ Վայկուլեն` 62, սակայն թվում է թե այդ կանայք կանգնեցրել են ժամանակը, քանի որ իրենց տարիքից շատ ավելի երիտասարդ են երևում:

Բացի դրանից՝ Պրիմադոննան կրկին նիհարել է և շարունակում է փորձարկել ոճերը, ինչն էլ ավելի է նրան երիտասարդացնում: Իրինա Ալեգրովան իր տարիքում չի վախենում դեկոլտեից, իսկ Լայման մնում է իր կերպարին հավատարիմ: Նրանք երեքն էլ ելույթ են ունեցել կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի հոբելյանական համերիգին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20