Ահաբեկչությունները Եվրոպայում ստիպում են ուժեղացնել պայքարն ահաբեկչության դեմ

- in Միջազգային
Pentagon

2015 թ. նոյեմբերին Փարիզում և մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչությունները ցույց տվեցին ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների ուժեղացման անհրաժեշտությունը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:

«Մենք ահաբեկչության դեմ պայքարի մեր արշավը սկսել ենք ընդլայնել անցած տարվա նոյեմբերին Փարիզում ահաբեկչություններից առաջ, բայց այդ հարձակումները եվրոպացիներին ստիպեցին ավելին անել իրենց կողմից: Դեպքերը Բրյուսելում ցույց տվեցին Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի ոչնչացմանն ուղղված միջոցառումների ուժեղացման անհրաժեշտությունը, ինչն էլ մենք կանենք: Դրանք հիշեցնում են, որ մենք պետք է ոչնչացնենք ԴԱԻՇ-ին Իրաքում և Սիրիայում, բայց միայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է այդ արշավին միացնել իրավապահ մարմիններին, հետախուզությանը»,- ասել է Քարթերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20