Ահաբեկչությունների օրը տաքսիստները բելգիացիներին «թալանել» են

Ահաբեկչությունների օրը բելգիացի տաքսիստները ուղևորներից 300 եվրո են գանձել։

Ինչպես պարբերականին պատմել են Շարլերուա օդանավակայանի վարչակազմի ներկայացուցիչները, ուղևորները, որոնց չվերթները վերաուղղորդվել են բրյուսելյան այլ օդանավակայան, այլընտրանք չունեին, քան տաքսուց օգտվելը, քանի որ ողջ հասարակական տրանսպորտն այդ օրը կաթվածահար վիճակում էր։

Բազմաթիվ բողոքներ են ստացվել ուղևորներից, որոնցից տաքսիստները մեկ կիլոմետրի համար 5 եվրո են վերցրել։

Օդանավակայանի վարչակազմը խորապես վշտացած է ազգային ողբերգության հանդեպ տաքսիստների նման արձագանքից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20