Ամերիկահայ մի շարք կազմակերպություններ աջակցում են Քրիս Շահինյանին՝ Սենատի ընտրություններում

- in Ընտրություններ
Yntrutyun

ԱՄՆ-ում գործող «Լոռի» միությունը, «Հայդուկ», ՀԿ-ը, «ԱՄՆ հայ գրողներ» և իր կազմում «Լրագրողների» միությունները, «Գեոպոլիտիկ» ակումբը, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի ամերիկայի բաժանմունքը, ԱՀՊ Գիտությունների ակադեմիան սատարում և աջակցում են Քրիս (Խաչիկ) Շահինյանին ս/թ հուլիսի 7-ին կայանալիք Կալիֆորնիայի Սենատի ընթացիկ ընտրություններում:

Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին՝ Գլենդել, Բրբանկ, Փասադենա (Սան Ֆերնանդո հովիտ) հայ համայնքի ընտրողներին, սատարելու հայազգի վստահելի թեկնածուին, առաջին անգամ Կալիֆորնիայի սենատում մեր ներկայացուցիչն ունենալու համար:Նշում ենք նաև, որ ԱՄՆ «Հայ ազգայի խորհուրդ»-ը (ANCA) հայտարարություն է տարածել նույն ընտրատարածքում աջակցելու Քրիս Շահինյանի հակառակորդ Անտոնի Փորդանտինոյին:Կոչ ենք անում սատարել մեր հայրենակցին, քանզի միասնության մեջ է մեր ուժը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20